Հանրագիտարան

Այս օրն իր դռները բացեց Ստանիսլավսկու անվան թատրոնը

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թվականին ՀՍՍՀ կառավարության հատուկ որոշումով։ Առաջին անգամ թատրոնն իր վարագույրները բացել է նոյեմբերի 15-ին Տուրի ու Շեյնինի «Առերես» ներկայացումով։
Գլխավոր դերերում ներկայացել են Վ. Դոբրովոլսկին ու Ա. Մուրովը։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն էր Լևոն Քալանթարը:
 
70 տարվա պատմության ընթացքում թատրոնը միշտ եղել է առաջատար դիրքերում`   բեմադրելով հայ, ռուս, արտասահմանյան դասական և ժամանակակից հեղինակների գործերը:
 
Դժվարին 90-ական թվականներին թատրոնը, չնայած ծանր պայմաններին, շարունակում էր աշխատել, մեկը մյուսի ետևից բեմադրել ներկայացումներ, որոնցից շատերն արժանացել են միջազգային փառատոնների բարձր գովասանքների, դիպլոմների ու մրցանակների:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: