Հանրագիտարան

Սրբուհի Տյուսաբ

Արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբը (Սրբուհի Վահանյան) ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյո) թաղամասում: Եղել է հայ առաջին կին վիպասանը:
1870-ական թվականներին Սրբուհին ամուսնանում է Պոլ Տյուսաբի հետ, ով ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև`   փաշա տիտղոսով: 
 
1901թ. հունվարի 3-ին Սրբուհի Տյուսաբը մահանում է քաղցկեղից: Աճյունն ամփոփվում է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը`   դստեր կողքին: Հարազատների կողմից նրա շիրմին կանգնեցվում է համեստ մի հուշարձան ֆրանսերեն տապանագրով. «Հրաշալի կնոջն ու մորը, նրան, ով ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները: Հավերժ հարգանք ու ափսոսանք»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: