Հանրագիտարան

Ժան Գաբեն

Մեծանուն դերասան Ժան Գաբենը (իրական անունը՝ Ժան Ալեքսիս Մոնկորժե) ծնվել է 1904 թվականի մայիսի 17-ին: 19 տարեկանում նա իր առաջին դերն է ստացել «Ֆոլի Բերժեր» մյուզիքլում: Ծառայությունից հետո շարունակել է իր թատերական գործունեությունը:
Թատերախմբի հետ միասին շրջագայություն է կատարել Հարավային Ամերիկայով, իսկ Ֆրանսիա վերադառնալուց հետո սկսել է աշխատել Մուլեն Ռուժում: Դրանից հետո դերասանը լուրջ դերեր է ստացել: 1928 թվականին դերասանը նկարահանվել է երկու համր ֆիլմում:
 
1925 թվականին դերասանն ամուսնացել է Գաբի Բասի հետ, սակայն նրանց ամուսնությունը տևել է միայն հինգ տարի: 1930 թվականին Գաբենը տեղափոխվել է հնչյունային ֆիլմի ոլորտ, նկարահանվել «Թող բոլորին հաջողությունը ժպտա» ֆիլմում:
 
Այդ պահից ի վեր նա նկարահանվել է շատ ֆիլմերում: Ժան Գաբենը մահացել է 1976 թվականի նոյեմբերի 15-ին սրտի կաթվածից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: