Հանրագիտարան

Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day): Տոնի հեղինակներն են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան ՄքՔորմաքները, որոնք այն հորինել են 1973թ.-ին՝ սառը պատերազմի ամենաթեժ պահին՝ ի հակադրումն Եգիպտոսի և Իսրայելի բախման:
«Անհրաժեշտ է պարզ, բայց արդյունավետ արարք»,- որոշեցին եղբայրները և ուրախությամբ ողջույնի նամակներ հղեցին աշխարհի տարբեր ծայրեր:
 
Նրանք իրենց գաղափարը չէին պարտադրում, այլ հասցեատիրոջը խնդրում էին գոնե ևս տասը հոգու ողջույնի նամակ հղել: Այդ գաղափարը պաշտպանեց ավելի քան 180 պետություն:
 
Այդ ժամանակից ի վեր Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ և´ խոշոր քաղաքական առաջնորդները, և´ արդյունաբերական մագնատները, և´ կինոյի ու հեռուստատեսության դեմքերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: