Հանրագիտարան

Սիմոն Զավարյան

Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանը ծնվել է 1866թ. լեռնային և անտառոտ Լոռու Այգեհատ գյուղում: Այգեհատ գյուղի բնակիչները գրեթե ամենքը ազնվական տոհմերից էին սերված: Ազնվական էր և Զավարյան ընտանիքը:
Տարրական կրթությունը գյուղում ստանալուց հետո Սիմոնը հազիվ 7-8 տարեկան հասակում տարվում է Թիֆլիս, ուր նախապատրաստվելով մտնում է պետական ռեալական դպրոցը և հաջողությամբ ավարտում:
 
1890-ի ամառը Զավարյանը վերադարձավ Թիֆլիս: Այստեղ արդեն նախապատրաստվում էր Հ.Յ.Դաշնակցության կազմակերպությունը: Զավարյանը Հովսեփ Արղությանի հետ անցավ Տրապիզոն ազգային վարժարանի տնօրենի պաշտոնով: Տրապիզոնում, սակայն, նա երկար չկարողացավ մնալ. Մի քանի ամիս անց թուրք կառավարությունը ձեռբակալեց Զավարյանի և Արղությանին, որպես հեղափոխականների, և Զավարյանին հանձնեց դատարանի: 
 
Դատի ժամանակ Զավարյանը մի հանդուգն պաշտպանողական ճառ արտասանեց`   խարազանելով Սուլթանի նեխած վարչաձևը: Հետևանքը եղավ չորս տարվա բերդարգելության դատավճիռը: Քիչ հետո, սակայն, ռուսական դեսպանի միջամտությամբ Զավարյանն ու Արղությանը փոխադրվեցին Ռուսաստան ու ռուս կառավարության կողմից աքսորուվեցին Բեսարաբիա, ուր աքսորված էր նաև Քրիստափորը: Այստեղ Քրիստափորը, Զավարյանը և Արղությանը երեքով աշխատեցին Հ.Յ.Դաշնակցության ծրագրի նախագծի պատրաստման վրա: 
 
Աքսորից վերադառնալուց հետո՝ 1892-ին, Զավարյանը մասնակցեց Հ.Յ.Դաշնակցության առաջին ընդհանուր ժողովին և Քրիստափոր ու Ռոստոմի հետ մշակեց կուսակցության ծրագիր-կանոնագիրը: 1911թ. ամռանը Զավարյանը մասնակցեց Հ.Յ.Դ. 6-րդ ընդհանուր ժողովին: Ընդհանուր ժողովից հետո Զավարյանը մնաց Պոլսում՝ որպես Բյուրոյի անդամ, և ապրում էր Եսայան Վարժարանի ուսուչական պաշտոնից ստացած համեստ ռոճիկով`   դպրոցից դուրս իր ամբողջ ժամանակն ու եռանդը նվիրվելով կուսակցությանն ու հասարակական գործունեությանը: Եվ մի օր՝ 1913թ. հոկտ. 15/28-ին, բնակարանից «Ազատամարտ»-ի խմբագրատուն գնալիս, Աշխատանքի տան առջև ընկավ ուշաթափ`   փչելով վերջին շունչը: Զավարյանի աճյունը թաղվեց Խոջիվանքի գերեզմանոցում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: