Հանրագիտարան

Կնքվեց Կարսի պայմանագիրը

1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև կնքվում է պայմանագիր:
Այն, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում է վերջինիս դրույթները և սահմանում ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում:
 
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով ներառյալ, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:
 
Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: