Հանրագիտարան

Ստեփան Շահումյան

Հայ քաղաքական մեծ գործիչ Ստեփան Շահումյանը ծնվել է Թիֆլիսում: Համայնավարական կուսակցության, խորհրդային պետության և միջազգային բանվորական շարժման գործիչ էր, խմբագիր, հրապարակախոս: Եղել է Լենինի զինակիցն ու ընկերը, նրան կոչել են «Կովկասի Լենին»:
Հաճախել է քիմիագիտության, գրականության և փիլիսոփայության դասընթացների: Բաքվի հերոսամարտի ընթացքում`   թուրքերի դեմ դաշնակցական-բոլշևիկ զինակցության ժամանակ, Շահումյանն ու Ռոստոմը հաճախ են խորհրդակցել:
 
Շահումյանը եղել է Բաքվի ժողովրդային կոմիսարների խորհրդի (Սովնարկոմ) նախագահը և բոլշևիկյան կառավարության գլուխը: Բաքվի բոլշևիկյան կառավարության անկումից հետո Շահումյանն ու իր ընկերները`   26 կոմիսարները, ձերբակալվում են և գնդակահարվում:
 
1917-1918թթ. գլխավորել է Բաքվի կոմունան և Արևելյան Անդրկովկասի հայության ինքնապաշտպանական կռիվներն ընդդեմ օսմանյան Թուրքիայի և մուսաֆաթական թուրք-թաթարական հորդաների։
 
Նրան էին ենթարկվում Բաքվի հայության բոլոր շերտերն ու խավերը, նրա հրամանատարությամբ էին գործում Բաքուն պաշտպանող հիմնական ուժերը`   հայկական երեք բրիգադները, որոնցից մեկի հրամանատարն էր հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, գնդապետ Համազասպը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: