Հանրագիտարան

Տանկիստի օր (ՀՀ)

Այս օրը ՀՀ զինված ուժերում նշում են Տանկիստի օրը: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը: Խոսելով հայ տանկիստների մասին`   անհնարին է չհիշատակել հայ մարշալ, Հայրենական Մեծ պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին:
1941 թվականի աշնանը Հ. Բաբաջանյանը նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Կարմիր բանակի պատմության մեջ առաջին անգամ մի շարք զորամասերի թվում գվարդիայի կոչում է շնորհվում 127-րդ դիվիզիային, որի կազմում էր նաև Հ. Բաբաջանյանի ղեկավարած գունդը:
 
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
1975թ.-ին նրան շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: