Հանրագիտարան

Լեռ Կամսար

Գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղյան) ծնվել է 1888թ.-ի հոկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում՝ հոգևորականի ընտանիքում:
Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում: 1909թ.-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը՝ վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում:
 
Առաջին երգիծական պամֆլետը`   «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910թ.-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան: 1915թ.-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին:
 
Գաղթելով Երևան՝ սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին: 1921-35թթ.-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը: 1935-1955թթ. բռնադատվել է`   բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար (ներկայիս Վարդենիս): 1955թ. վերադարձել է Երևան: Մահացել է 1965թ.-ի նոյեմբերի 22-ին Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: