Հանրագիտարան

Հարություն Սվաճյան

19-րդ դարի հայ առաջադեմ մտավորական, «Մեղու» պարբերականի հիմնադիր և խմբագիր Հարություն Սվաճյանը ծնվել է 1831թ. Կ.Պոլիսում: Թեպետ նա չի կարողացել ստանալ կանոնավոր կրթություն, բայց ինքնուրույն ձեռք է բերել լայն տեսական պատրաստություն և դարձել արևմտահայ առաջադեմ մտավորականության ականավոր ներկայացուցիչը։
Սվաճյանը համարձակորեն պայքարում էր կղերաֆեոդալական հոսանքի և այլ հակաժողովրդական, պահպանողական խմբերի դեմ։ Այդ պատճառով էլ նա բազմիցս հալածանքների է ենթարկվել թուրք պաշտոնյաների և ազգադավ հայ հարուստների և մտավորականների կողմից։ Եղել է Միքայել Նալբանդյանի համախոհը։
 
Սվաճյանը Կ.Պոլսում 1856թ.-ին հիմնել և խմբագրել է «Մեղու» պարբերականը (1856-1874թթ.)։ «Մեղվում» հրատարակել է Նալբանդյանի հեղափոխական դեմոկրատական գաղափարներով տոգորված հոդվածները։
 
Սվաճյանի խմբագրած «Մեղուն» արևմտահայ իրականության մեջ կարևոր դեր էր կատարում ինչպես հակաժողովրդական հոսնքների դեմ մղած պայքարում, այնպես էլ աշխարհիկ գրականության ստեղծման, գիտության, լուսավորության ու կրթության տարածման գործում։
 
Միքայել Նալբանդյանը հայտարարել է՝ «Մեղուն» կենդանի ժողովրդի մաքուր բերանն է, ազգերի ցավերի ու ուրախության ճշմարտապես հայտարարը»։ 1872-1874 թվականներին «Մեղուն» շարունակել է հրատարակել Հակոբ Պարոնյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: