Հանրագիտարան

Լյութեր Ջորջ Սիմջյան

Լյութեր Ջորջ Սիմջյանը (Luther George Simjian, 1905թ. հունվարի 28, Օսմանյան Թուրքիա - 1997թ. հոկտեմբերի 23) հայազգի գյուտարար է: Հեղինակել է բազմաթիվ սարքեր և ունի 200-ից ավել արտոնագրեր:
1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ("Automated Teller Machine- ATM") ստեղծման գաղափարը: Ի հեճուկս բանկերի թերահավատության՝ նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր`   կատարելագործելով սարքը և հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար: 
 
Վերջապես 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի "City Bank"-ի (այսօր`   "Citibank") իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ: Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ:
 
Ընդ որում՝ Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ 1965 թվականին մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը: Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը:
 
Սիմուլյատորն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը: Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: