Հանրագիտարան

Քրիստափոր Միքայելյան

Հայ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստափոր Միքայելյանը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից մեկը: Ավարտել է Թիֆլիսի Ուսուցչական ինստիտուտը (1880թ.): 1880-84թթ.-ին ուսուցչությամբ է զբաղվել իր ծննդավայր Վերին Ագուլիսում, ապա Թիֆլիսում: 1882-83թթ.-ին մասնակցել է ազգային-դեմոկրատական, նարոդնիկական ուղղություն ունեցող գաղտնի խմբակի ստեղծմանը:
Վերջինիս քայքայումից (1886թ.) հետո բռնել է զուտ ազգայնական շարժման ուղին: 1890թ.-ին Թիֆլիսում Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ հիմնադրել է դաշնակցություն կուսակցությունը, 1891թ.՝ նրա օրգան «Դրոշակ» թերթը:
 
Գրել է «Ամբոխային տրամաբանություն» (հրտ. 1909թ.) աշխատությունը, որտեղ պաշտպանել է ցույցերի, արշավանքների, զինված պայքարի միջոցով Արևմտյան Հայաստանն ազատագրելու դաշնակցական ծրագիրը: Զոհվել է 1905թ. Սոֆիայում ինքնաշեն ռումբի փորձարկման ժամանակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: