Հանրագիտարան

Ուսուցչի միջազգային օր

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ՝ պաշտոնական տոնացույցում ամրագրվեց Ուսուցչի օրը, որը նշվում է հոկտեմբերի 5-ին:
Տվյալ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1966թ.-ի այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակին առնչվող ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը:
 
Վերջինն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետությունում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: