Հանրագիտարան

Էլեոնորա Ռուզվելտ

Էլեոնորա Ռուզվելտը ծնվել է 1884թ.-ի հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում: Ութ տարեկանում կորցնում է մորը, տեղափոխվում տատիկի մոտ: Տատը թոռնուհուն լավ դաստիարակություն է տալիս: Էլեոնորան սովորում է ձիավարություն, պար, երգ ու երաժշտություն, ուսումնասիրում է գրականություն:
1899թ. տատիկը 15-ամյա թոռնուհուն ուղարկում է Լոնդոնի կանացի բարձրագույն «Էլենսվուդ» դպրոց: Այստեղ նա սովորում է քաղաքական և կրոնական հանդուրժողականություն, ինչպես նաև գեղեցիկ հագնվելու և դիմահարդարվելու կանոնները: 18 տարեկանում վերադառնում է տուն:
 
Երբեմն ընտանեկան երեկոներին հանդիպում էր հեռավոր ազգական Ֆրանկլինին, որը հետաքրքրվում էր Էլեոնորայով: 1903թ.-ին Ֆրանկլինը նրան ամուսնության առաջարկություն է անում:
 
Էլեոնորան իր առաջին տիկնոջ կարգավիճակն օգտագործում է Ռուզվելտի Նոր քաղաքական կուրսի և այլ ռեֆորմների պրոպագանդայի համար, իսկ արդյունքում Քաղաքացիական իրավունքի գաղափարական շարժման համար:
 
Ամուսնու մահից հետո նա հանդես է գալիս որպես հրապարակախոս, գրող և իրավապաշտպան, մասնակցում է ՄԱԿ-ի կազմավորմանը և նախագահում է Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի մշակման կոմիտեն:
 
Գարի Թրումենը նրան անվանել է «ամբողջ աշխարհի Առաջին տիկին»: Էլեոնորա Ռուզվելտը մահացել է 1962թ.-ի նոյեմբերի 7-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: