Հանրագիտարան

Անդրեաս Արծրունի

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում։ Սովորել է Պետերբուրգի, Դորպատի, ապա Հայդելբերգի համալսարաններում։ 1871-74թթ.-ին ընդմիջումներով ապրել է Թիֆլիսում, զբաղվել Կովկասի երկրաբանության հետազոտությամբ, մանկավարժությամբ, առաջ է քաշել Անդրկովկասում քինիական արդյունաբերության զարգացման հարցը։
Մեծ հայորդին դոկտորի, ապա պրոֆեսորի գիտական աստիճանները ստացել է Գերմանիայում, աշխատել Ստրասբուրգի, Բրեսլաուի, Բեռլինի և Ախենի համալսարաններում, անդամակցել գերմանական, ռուսական և իտալական գիտությունների ակադեմիաներին ու գիտական տարբեր հաստատությունների:
 
Գերմաներեն հրատարակել է մի քանի տասնյակի հասնող գիտական լուրջ ուսումնասիրություններ, գիտական մեծ ներդրում ունեցել հայրենի աշխարհագրության, հրաբխագիտության ու հանքաբանության զարգացման բնագավառներում:
 
Անգնահատելի է եղել դերը եղբոր՝ Գրիգոր Արծրունու հիմնած «Մշակ» թերթի կայացման ու հետագա հրատարակման գործում: Մահացել է 1898 թվականի սեպտեմբերի 10-ին, Գերմանիայում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: