Հանրագիտարան

Տարեցների միջազգային օր

Հոկտեմբերի 1-ը`   որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում:

Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, որոնք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ`   անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

Հատկապես մեր ուշադիր վերաբերմունքի և ջերմության կարիքն ունեն հանգամանքների բերումով ծերանոցներում իրենց օրերն անցկանցնող տարեցները:
 
Ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամներ: Կա մի շատ լավ ժողովրդական ասացվածք`   «Սիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: