Հանրագիտարան

Արամ Պապայան

Հայ դրամատուրգ Արամ Պապայանը ծնվել է 1918թ․ Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում։ 1937-ին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։

1941-43-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-45-ին աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945-ին`   «Կոմունիստ» ռուսերեն թերթի խմբագրությունում։ Հորեղբոր`   Աշոտ Պապյանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944-ին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Մահացել է 1945-ի օգոստոսի 28-ին Երևանում։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: