Հանրագիտարան

Ծովի համաշխարհային օր

Միավորված ազգերի կազմակերպության սահմանած տոներից է Ծովի համաշխարհային օրը: Տոնը նշելու նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, թե ինչպիսի վնաս է հասցնում ծովերին և օվկիանոսներին ձկան որսը, ջրավազանների աղտոտումը և գլոբալ տաքացումը:
Ամենակարևոր խնդիրներից են ծովի անվտանգությունը բարելավելը և ծովի աղտոտումը կանխարգելելը: 
 
ՄԱԿ-ի տվյալներով վերջին 100 տարվա ընթացքում թյունոս (тунец), բրաձուկ (треска), մարլին ձկնատեսակների որսը կազմել է 90%:
 
Ջրավազաններ թափվող սինթետիկ մնացորդները տարեկան հազարավոր ծովային կաթնասունների մահվան պատճառ են դառնում:
 
Ի դեպ, գլոբալ տաքացման  հետևանքով 10-25 սմ-ով բարձրացել է խոշոր ջրավազանների ջրի մակարդակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: