Հանրագիտարան

Նահապետ Ռուսինյան

Նահապետ Ռուսինյանը (1819-1876թթ.) եղել է գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Նա սովորել է Կեսարիայում, այնուհետև Կ.Պոլսում: 1844-51թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան:

1851թ. վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն: Մեծ մասնակցություն է բերել արևմտահայոց ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներում:

 

Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը՝ գրված 1860 թվականին, հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի (դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի):

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: