Հանրագիտարան

Անկախության օր (ՀՀ)

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:

Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

 

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը:

 

Փաստացիորեն, սակայն, Հայաստանի Հանրապետությունն անկախ ճանաչվեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո`   նույն թվականի դեկտեմբերի 26-ին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: