Հանրագիտարան

Վեսպեր

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ,ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ Վեսպերը (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան), ծնվել է 1893թ.-ի ապրիլի 28-ին: Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը' Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան դպրոցում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան։
 
Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Մահացել է 1977-ի սեպտեմբերի 20-ին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: