Հանրագիտարան

Ֆրեդի Մերկուրի

Բոլոր ժամանակների ամենահայտնի և տաղանդավոր երաժիշտներից մեկը`  `   Ֆրեդի Մերկուրին, ծնվել է 1946թ.-ի սեպտեմբերի 5-ին: Նա ազգությամբ իրանցի Ֆարոխ Բուլսարան է: Ծնվել է 1945 թվականին Զանզիբարում, մեծացել է Հնդկաստանում, իսկ 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Երաժիշտն անուն-ազգանունը փոխել է 1970 թվականին, երբ կիթառահար Բրայան Մեյի և հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի հետ հիմնել են Queen ռոք խումբը:
Խմբին մեծ ճանաչում բերեցին Bohemian Rhapsody, We will rock you, We are the champions, Another One Bites the Dust, Radio Ga Ga, The show must go on երգերը, որոնք համարվում են դասական ռոքի նմուշներ:
 
Բրիտանական խումբը վերջին 30 տարվա ընթացքում դարձել է ամենահաջողակը: Միայն 2009թ. Queen -ը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում:
 
Նույնիսկ 1991թ.՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, Queen-ը կարողացել է պահպանել  իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը:
 
Queen խմբի վոկալիստը հանդես է եկել նաև անհատական կարիերայով`   թողարկելով երկու ձայնասկավառակ և մի քանի սինգլ: Նա մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին Քենգսինգթոնում գտնվող իր տանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: