Հանրագիտարան

Վահան Ամատունի

Հայ լրագրող, լուսանկարիչ, ԽՍՀՄ լրագրողների միության անդամ Վահան Ամատունին ծնվել է 1957թ.-ի սեպտեմբերի 6-ին Օշականում։
Նրա լրագրողական ընդունակությունները դրսևորվել են դեռևս դպրոցական տարիքից։
 
Առաջին հոդվածները տպագրվել են, երբ նա ուսանում էր 3-րդ դասարանում։ Աշխատել է «Աշտարակ» շրջանային (1981-1991թթ.) և «Անկախություն» թերթերում։
 
1970-1990-ական թվականներին թղթակցել է հանրապետական գրեթե բոլոր թերթերին, խորհրդային մամուլին։ Նրա լուսանկարչական աշխատանքները ներկայացվել են եվրոպական մի շարք երկրներում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: