Հանրագիտարան

Ժակ Շիրակ

Ժակ Շիրակը ծնվել է 1932թ.-ի նոյեմբերի 29-ին Փարիզում՝ ուսուցիչների ընտանիքում: Սովորելուց հետո մի քանի ամիս աշխատել է տրանսպորտային նավի վրա, վիրավորվել է ալժիրյան պատերազմի ժամանակ:
Այնուհետև որոշելով զբաղվել քաղաքականությամբ՝ ընդունվել է հեղինակավոր ֆրանսիական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ:
 
1962թ.-ին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ:
 
1988թ.-ին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995թ.-ի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:
 
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: