Հանրագիտարան

Սոֆիա Ռոտարու

Սոֆիա Ռոտարուն ծնվել է 1947թ.-ի օգոստոսի 7-ին Ուկրաինայի Չերնովիցկի մարզի Մարշինցի գյուղում: Առաջին դասարանից երգել է դպրոցական երգչախմբում:
1962թ. նա հաղթում է շրջանային գեղարվեստական ինքնագործունեության մրցույթում, իսկ մարզայինում արժանանում է առաջին աստիճանի դիպլոմի: 1964թ. Սոֆիա Ռոտարուն հանրապետական փառատոնում առաջինն էր: 
 
«Ուկրաինա» ամսագրի կազմին տեսնելով նրա նկարը՝ նրան սիրահարվում է ապագա ամուսին Անատոլի Եվդոկիմենկոն:
 
1971թ. «Ուկրտելեֆիլմ»-ում Ռոտարուն գլխավոր դերով նկարահանվում է «Չերվոնա ռուտա» կինոնկարում: Նա կազմավորում է իր «Չերվոնա ռուտա» համույթը և դառնում հանրահայտ երգչուհի: 1973թ. Ռոտարուին շնորհվում է ՈւՍՍՀ-ի վաստակավոր արտիստուհու կոչում:
 
Նրա երգացանկը բաղկացած է շուրջ 400 երգից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: