Հանրագիտարան

Էռնեստ Ռեզերֆորդ

Անգլիացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը ծնվել է 1871 թվականի օգոստոսի 30-ին: Ֆիզիկոսը ծնունդով Նոր Զելանդիայից է: Իր փորձարարական հայտնագործություններով Ռեզերֆորդը դրեց ատոմի կառուցվածքի և ռադիոակտիվության ժամանակակից ուսմունքի հիմքերը։ Նա առաջինն է ուսումնասիրել ռադիոակտիվ նյութերի ճառագայթման բաղադրությունը։
Ռեզերֆորդը բացահայտել է ատոմային միջուկների գոյությունը և առաջինն է իրականացրել ատոմային միջուկների արհեստական փոխակերպումները։
 
Նրա անցկացրած բոլոր փորձերն ունեին հիմնարար բնույթ, աչքի էին ընկնում բացառիկ պարզությամբ և հստակությամբ։
 
Ռեզերֆորդը Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում 1908թ.-ին ատոմի կառուցվածքի և ռադիոակտիվ նյութերի քիմիայի ուսումնասիրությունների համար։
 
Մահացել է 1937թ. հոկտեմբերի 19-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: