Հանրագիտարան

Վարուժան Նալբանդյան

Հայ մոդեռն արձակագիր և դրամատուրգ Վարուժան Նալբանդյանը ծնվել է 1929թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում։ Ուսանել է նախ՝ ֆրանսիական, ապա`   հայկական դպրոցներում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի ֆակուլտետները։
Հեղինակ է թատերգությունների և արձակ (աֆորիզմ, պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործությունների: Նա իր թատերգություններում անդրադարձել է բիբլիական թեմաներին, էսսեներում`   համեմատական աստվածաբանությանը («Ագնի Յոգային», «Ռամակրիշնայի ուսմունք»):
 
Ստեղծագործությունները տպագրվել են մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Կանչ», «Այսօր», «Ֆօն Ֆօն»), որպես դիպլոմային աշխատանք բեմադրվել են Գյումրու և Երևանի թատերական ինստիտուտներում։ 1990-ականներրին համագործակցել է «Այսօր» շաբաթերթի հետ։
 
Բնագրերից թարգմանել է Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Քամյուի, Իոնեսկոյի, Անույի, Դյուրասի, Արթուր Ադամովի, Ժոզեֆ Բեդիեի, Մ. Դրիոնի, Է. Տրիոլեի և այլոց ստեղծագործությունները։ Վարուժան Նալբանդյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սլովակերեն։ Մահացել է 2010թ. օգոստոսի 28-ին Երևանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: