Հանրագիտարան

Մայր Թերեզա

Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա) ծնվել է 1910թ.-ի օգոստոսի 26-ին մակեդոնական Սկոպյե քաղաքում: Տասնութ տարեկան հասակում մեկնել է Իռլանդիա, որտեղ ընդգրկվել է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ.-ին ընդունել է կուսակրոնություն և ստացել Թերեզա անունը:
1948թ.-ին Հնդկաստանում հիմնել է գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը:
 
1965թ.-ին խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: 1973թ. Մայր Թերեզան արժանցել է կրոնի առաջընթացի համար Թեմպլտոնովյան մրցանակին:
 
1979թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի «Կարիքավոր մարդկանց օգնելու համար»: Մայր Թերեզան մահացել է 1997թ.-ի սեպտեմբերի 5-ին 87 տարեկան հասակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: