Հանրագիտարան

Ռափայել Պատկանյան

Հայ բանաստեղծ Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830թ. նոյեմբերի 8-ին Նոր Նախիջևանում՝ գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում: 1943-1849թթ.-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851թ.-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում: Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1866թ.-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը:
«Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլ ստեղծագործություններ լույս են տեսել 1850-51թթ.-ին «Արարատ» շաբաթաթերթում: 
 
1852թ.-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է «Գամառ-Քատիպա» ընկերությունը: 1855թ.-ին լույս է տեսնում «Գամառ-Քատիպա»-ի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով:
 
Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում:
 
Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունն իր ժամանակի երիտասարդության վրա: Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, գրողն ունի նաև երգիծական պատմվածքներ՝ գրված Նոր Նախիջևանի բարբառով: Վախճանվել է 1982թ. Նոր Նախիջևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: