Հանրագիտարան

Ալեքսանդր Գրին

Գրող Ալեքսանդր Գրինը ծնվել է 1880թ. օգոստոսի 23-ին: Գրին կեղծանունն առաջին անգամ հայտնվել է «Պատահար» պատմվածքի ներքո: 1908թ. լույս է տեսել նրա «Անտեսանելի գլխարկը» ժողովածուն: Կեղծանվան պատճառով շատ ընթերցողներ կարծում էին, որ կարդում են արտասահմանյան հեղինակի թարգմանված ստեղծագործություն:
Նրա առաջին «Շարքային Պանտելևի վաստակը» պատմվածքի վրա հրատարակչությունում կալանք է դրվել և ամբողջությամբ այրվել է:
 
Գրինի և իշխանությունների մշտական ընդհարման պատճառով մինչև հեղափոխությունը ապրել է Ֆինլանդիայում: 1920-1932թթ. գրվել են նրա ամենալավ ստեղծագործությունները, այդ թվում՝ «Ալ առագաստները»: 1930թ. Գրինը մեկնել է Հին Ղրիմ, որտեղ աշխատել է «Ճանապարհ ոչ մի տեղ» և «Անմատչելին» վեպերի վրա: Վերջինս այդպես էլ մնացել է անավարտ:
 
Գրինը մահացել է 1932թ.-ի հուլիսի 8-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: