Հանրագիտարան

Լևոն Մկրտչյան

Հայ գրականագետ Լևոն Մկրտչի Մկրտչյանը ծնվել է Ախալցխա քաղաքում։ 1952-54-ին ծովագնացության ուսումնարանում։ 1958-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրկանության բաժինը։ 1963-ին «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
1970-ին «Հայ պոեզիան և 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1958-ից դասախոսել է Երևանի համալսարանում։ 1973-78-ին եղել է համալսարանի ռուսաց լեզվաբանության և թարգմանության տեսության ամբիոնի վարիչը, 1978-ից' ռուս գրականության ամբիոնի վարիչ։ Միաժամանակ 1975-79-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար։ 1980-ից համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկանն էր։
 
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը», «Ավետիք Իսահակյանը ռուսերեն» , «Բանաստեղծությունների ու թարգմանությունների մասին», «Հայ պոեզիան և 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները», «Բարին ընդ ձեզ», «Հարազատ գծեր», «Քաղցր է լույսը», «Բուն ժամանակաց», «Հարազատն ու մտերիմը» գրքերը։ Նրա խմբագրությամբ, ծանոթագրություններով և մեկնաբանություններով լույս են տեսել հայ միջնադարյան բանաստեղծների և հայ նոր գրականության դասականների մի շարք գրքեր։
Մահացել է  2001-ի օգոստոսի 22-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: