Հանրագիտարան

Ալեքսանդր Դեմյանենկո

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սովետական և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937թ.-ի մայիսի 30-ին Սվերդլովսկում: Դպրոցն ավարտելուց հետո փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն:
Մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ: Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում: Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում:
 
Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին:
 
Նկարահանվել է «Օպերացիա Ի-ն և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինոմոտոգրաֆիայի ոսկե ֆոնդում:
 
Դեմյանենկոն  մահացել է 1999թ.-ի օգոստոսի 22-ին սրտի կաթվածից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: