Հանրագիտարան

Յարմուք գետի ճակատամարտը

636թ.-ի օգոստոսի 20-ին Յարմուք գետի ափին տեղի է ունեցել Յարմուք գետի ճակատամարտը: Մարտում արաբները հրեաների աջակցությամբ վերջնականորեն ջախջախել են բյուզանդացիներին, որոնց հետ կռվում էին նաև հայերը:

Մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած ճակատամարտը տևեց վեց օր և տեղի ունեցավ Յարմուք գետի մոտ`   ներկայիս Հորդանանի և Սիրիայի սահմանի մերձակայքում:

 

Ճակատամարտում բյուզանդական բանակն ամբողջովին ջախջախվեց, որով էլ ավարտվեց բյուզանդական իշխանությունը Սիրիայում:

 

Յարմուք գետի ճակատամարտը համարվում է ռազմական պատմության ամենաճակատագրական ճակատամարտերից մեկը. այս ճակատամարտով սկսվեց իսլամի արագ թափանցումը քրիստոնյա Լևանտ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: