Հանրագիտարան

Ժո Դասեն

Երգիչ Ժո Դասենը ծնվել է 1938թ. նոյեմբերի 5-ին հայտնի կինոռեժիսոր Ժուլ Դասենի և ջութակահարուհի Բեատրիս Լոների ընտանիքում: 1940թ. նրա ընտանիքը տեղափոխվում է Փարիզ: Բարձրագույն կրթությունն ստանում է ԱՄՆ-ի Անն-Արբորեի համալսարանում: 1958թ. Ժո Դասենը մի քանի երգ է գրում հոր «Օրենք» կինոնկարի համար: Սակայն այդ տարիներին նա երաժշտությանն այդքան էլ լրջորեն չէր վերաբերում: Ժո Դասենը պաշտպանում է ազգաբանությանն առնչվող իր ատենախոսությունը և վերադառնում Եվրոպա:
Երաժշտության մեջ հաջողության հասնելուն նպաստում է նրա կինը՝ Մարիզը, ով Դասենի 26-ամյակին որոշում է "CBS"-ում ձայնագրել նրա սիրողական երգերը: Ստուդիայի անձնակազմը, գնահատելով երգչի տաղանդը, համոզում է նրան պայմանագիր կնքել:
 
Մի քանի չհաջողված ձայնասկավառակներից հետո՝ 1966թ., "Excuse Me Lady" երգը դառնում է հիթ: Հաջորդ տարիներին Ժո Դասենի հանրաճանաչությունն արագորեն մեծանում է:
 
Նրա անկրկնելի վոկալը և "Les Dalton", "Guantanamera", "Siffler sur la colline", "Les Champs-Élysées", "Le Moustique", "Si tu t'appelles mélancolie", "L'Été indien" և "Le Café des trois colombes" երգերը երգչին ճանաչում են բերում ողջ աշխարհում:
Երգչի կյանքն ընդհատվում է 1980թ. օգոստոսի 20-ին սրտի նոպայից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: