Հանրագիտարան

Անդրեյ Միրոնով

Ծնվել է 1941թ. մարտի 8-ին Մոսկվայում՝ դերասանի ընտանիքում: Նրա հայրը Ալեքսանդր Մենակերն էր, իսկ մայրը՝ Մարիա Միրոնովան: Մանկությունն անցել է թատերական և ստեղծագործական մթնոլորտում:
Ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, ապա հրավիրվել Մոսկվայի երգիծանքի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրը:
 
Նա փայլել է «Ռևիզոր», «Եկամտաբեր տեղ», «Բաղնիք», «Խելքից պատուհասը», ինչպես նաև «Դոն Ժուան..» ներկայացումներում:
 
Սակայն դերասանի ամենահայտնի և հանրահայտ դերը Ֆիգարոն էր «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ:
 
Թատրոնին զուգահեռ Միրոնովը նկարահանվում էր նաև կինոյում: Նրան նկատում են «Իսկ եթե դա սեր է» կինոնկարի նկարահանումներից հետո:
 
Խաղացել է «Երեք գումարած երկու», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ադամանդե ձեռքը», «Տասներկու աթոռ» և այլ կինոնկարներում: Մահացել է Ռիգայում 1987թ. օգոստոսի 16-ին՝ ներկայացման ժամանակ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: