Հանրագիտարան

Ալբերտ Արիստակեսյան

Հայ գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը ծնվել է Չանախչի (այժմ՝ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում 1928թ. օգոստոսի 10-ին։ 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։
1951-1952թթ. եղել է սրբագրիչ «Պիոներ կանչ», 1952-1953թթ.`   «Ավանգարդ» թերթերում, 1953-1962թթ.`   գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար «Գրական թերթ»-ում, 1962-1965թթ.`   բաժնի վարիչ «Սովետական գրականություն» ամսագրում, 1965-1970թթ.`   ավագ գիտաշխատող «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1970-1979թթ.`   «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։
 
1966թ. «Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պոեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975թ. «Պարույր Սևակ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է 1979թ.:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: