Հանրագիտարան

Ալեքսանդր Բլոկ

Նշանավոր բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը ծնվել է 1880թ. նոյեմբերի 28 (16)-ին: Առաջին բանաստեղծություններն սկսել է գրել հինգ տարեկան հասակից: Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը:
1903թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ: 1904թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով:
 
1917թ. հեղափոխական իրադարձություններն արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, պոեմներում, մասնավորապես՝ «Տասներկուսը» պոեմում, հոդվածներում:
 
Գրողն անդրադարձել է նաև ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին: Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 
 
Ալեքսանդր Բլոկը մահացել է 1921թ. օգոստոսի 7-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: