Հանրագիտարան

Բարաք Օբամա

Բարաք Հուսեյն Օբամա II-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահն է: Բարաք Օբաման ծնվել է 1961թ.-ի օգոստոսի 4-ին։ Նա ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահն է։ 2005-2008թթ. Օբաման եղել է Միացյալ Նահանգների Իլինոյիս նահանգի կրտսեր սենատորը, սակայն նախագահ ընտրվելուց հետո հրաժարվել է իր պաշտոնից:
Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Լինելով Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ՝ նա աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և քաղաքացիական իրավունքների դատախազ:
 
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը ձախողվել է 2000թ.: Օբաման հայտարարել է իր նախագահական արշավի մասին 2007թ.-ի փետրվարին և թեկնածու է առաջադրվել Դելավերի սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ:
 
Օբաման ստանձնել է պաշտոնը 2009թ.-ի հունվարի 20-ին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին շահել է խաղաղության Նոբելյան մրցանակը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: