Հանրագիտարան

«Աշխարհի բժիշկները հանուն խաղաղության» կազմակերպության միջազգային օր

Այս միջազգային օրն առաջադրել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը: Այն կապված է 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկի՝ Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման օրվա հետ, որը տեղի է ունեցել 1945թ. օգոստոսի 6-ին:
Այս օրը յուրօրինակ հիշեցում է պատերազմական իրավիճակներում, խաղաղության համար մղվող պայքարում բժիշկների անփոխարինելի դերի մասին:
 
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում ամեն տարի այս օրը հնչում են հիշատակի զանգերը, երկինք են բաց թողնվում սպիտակ աղավնիներ և հայտարարվում է լռության րոպե:
 
Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հիրոսիմայում (հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք):
 
Նշենք, որ «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը ստեղծվել է 1980թ. Ֆրանսիայում`   առանձնանալով մեկ այլ հայտնի`   «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: