Հանրագիտարան

Ռիչարդ Ռայթ

Անգլիացի ռոք երաժիշտ Ռիչարդ Ռայթը ծնվել է 1943 թվականի հուլիսի 28-ին Լոնդոնում: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակում է "Regent Street Polytechnic"-ում ճարտարապետի մասնագիտությամբ:
Այնտեղ նա ծանոթանում է Նիք Մեյսոնի և Ռոջեր Ուոթերսի հետ: 1965 թվականին ուսանողները "Architechtural Abdabs" անունով խումբ են հիմնում: Հետագայում նրանց է միանում պոետ, կիթառահար Սիթ Բարեթը: Հետագայում խումբը վերանվանվում է "Pink Floyd":
 
Չնայած Ռայթն այնքան բեղմնավոր երգահան չէր, որքան նրա խմբակից Ռոջեր Ուոթերս և Դեյվիդ Գիլմորը, այնուամենայնիվ նա գրել է դասական դարձած այնպիսի ալբոմների ստեղծագործություններ, ինչպիսիք են "Meddle", "The Dark Side of the Moon" և "Wish You Were Here": Նա նաև "Time", "Echoes" և "Astronomy Domine" երգերի կատարողն էր։
 
«Նա իմ ընկերն էր: Նա անփոխարինելի է… "Pink Floyd"-ին գովաբանելիս միշտ մոռանում են, թե ինչպիսի կարևորագույն դեր ունեցավ Ռիչը: Նրա սինթեզատորի երաժշտությունը և դաշնամուրային մաքուր մեղեդին խմբի յուրահատկություններն էին»,- նշել է խմբի կիթառահար Դեվիդ Գիլմորը:
 
"Pink Floyd" խմբի ստեղնահար, ռոք լեգենդ Ռիչարդ Ռայթը մահացել է քաղցկեղից 65 տարեկան հասակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: