Հանրագիտարան

Ուգո Չավես

Ուգո Չավես (1954թ. հուլիսի 28 - 2013թ. մարտի 5) Վենեսուելայի պետական և ռազմական գործիչ, Վենեսուելայի 47–րդ նախագահ (1999թ.-ի փետրվարի 2-ից առ 2013թ. մարտի 5-ը)։
Չավեսը`   որպես Բոլիվարական Հեղափոխության առաջնորդ, բարձրացրել է դեմոկրատական սոցիալիզմին, Լատինական Ամերիկայի միավորման և հակաիմպերիալիզմին առնչվող հարցերը։ Քննադատել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։
 
17 տարի ծառայել է Վենեսուելայի բանակում որպես սպա։ Հիմնել է ձախամետ «Հինգերորդ Հանրապետության Շարժում» կուսակցությունը 1992թ.-ի պետական հեղաշրջման ձախողումից հետո։ Ընտրվել է նախագահ 1998թ.-ին։ Վերընտրվել է 2000թ.-ին, 2002թ.-ին 2006-ին և 2012թ.-ին։
 
Իրականացրել է «Բոլիվարական Առաքելություններ» կոչվող ներքին բարեփոխման ծրագրերը, որոնց նպատակն էր պայքարել հիվանդության, անգրագիտության, վատ սնունդ ստանալու, աղքատության և այլ սոցիալական խնդիրների դեմ։
 
Արտաքին քաղաքականության մեջ Չավեսն ստեղծել է Վաշինգ‎տոնի Համաձայնության դիմակայությունը։ 2005թ.-ին Վենեսուելան Ուգո Չավեսի գլխավորությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 
2005թ.-ին և 2006թ.-ին «Time»-ը Չավեսին ընդգրկել է 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակի մեջ։ Ուգո Չավեսը մահացել է 2013թ.-ի մարտի 5-ին՝ չկարողանալով հաղթահարել քաղցկեղային հիվանդությունը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: