Հանրագիտարան

Ազգային նույնականացման օր (ՀՀ)

2011թ. օգոստոսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխության ծրագիրը: Պատգամավորները որոշում են կայացրել օգոստոսի 11-ը հռչակել Ազգային նույնականացման օր:

Նման օրինագծով է հանդես եկել «Դաշնակցություն» կուսակցությունը, իսկ նախագիծը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը:

 

Ինչպես վկայում է հին ժամանակագրությունը, մ.թ.ա. 2492թ.-ի օգոստոսի 11-ին հայերի նախահայր Հայկը հաղթել է Բելին`   դրանով հնարավորություն տալով իր հետնորդներին պահպանել սեփական գոյությունը և զարգացումը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: