Հանրագիտարան

Ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր

Ինքնասպանությունը կանխող միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ը հայտարարվել է Ինքնասպանությունը կանխելու համաշխարհային օր:
Ինքնասպանությունն այսօր լուրջ մարտահրավեր է հասարակության համար: Աշխարհում յուրաքանչյուր 1000 բնակչից 14-ն ինքնասպան է լինում, այսինքն՝ յուրաքանչյուր 2 րոպեում մեկ մահ է արձանագրվում:
 
Որոշ զարգացած երկրներում ինքնասպանությունը պատանիների և երիտասարդների մահվան երկրորդ կամ երրորդ պատճառն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ բռնի մահացության դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանությանը:
 
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ինքնասպանության միջոցով մահվան դեպքերի տարեկան քանակը մոտենում է միլիոնի, շարքում առաջատարը զարգացած երկրներն են: Ճապոնիայում ինքնասպանության զոհ է դառնում տարեկան 30 հազ. մարդ:
 
Ամենացածր ցուցանիշը բաժին է ընկնում Լատինական Ամերիկային և մուսուլմանական երկրներին, իսկ Աֆրիկայում նման դեպքերը գրեթե բացակայում են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: