Հանրագիտարան

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը (անգլերեն՝ Whitney Elizabeth Houston, 1963թ. օգոստոսի 9, Նյուարկ, Նյու Ջերսի – 2012թ. փետրվարի 11, Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա) ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել:
Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլերեն՝ The Bodyguard) ֆիլմն է`   Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:
 
2009թ. երգչուհին թողարկեց "I Look To You" («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր:
 
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գինեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակի, որոնց թվում՝ 6 «Գրեմմի» մրցանակ, 23 "American Music Awards" և 16 "Billboard Music Awards":
 
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010թ. երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր:
 
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարի 11-ին`   թմրադեղ օգտագործելու պատճառով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: