Հանրագիտարան

Կարլեն Աբգարյան

Հայ մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Կարլեն Արամի Աբգարյանը ծնվել է 1928թ.-ի սեպտեմբերի 4-ին Ամասիայում: Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) ինքնաթիռաշինական (1952թ.) և Մոսկվայի համալսարանի մեխանիկամաթեմատիկական (1964թ.) ֆակուլտետները։

Եղել է ՄՍԻ-ի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։

Զբաղվել է մատրիցաների տեսության, դիֆերենցիալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումների ասիմպտոտիկ ինտեգրման և մեխանիկայի տարբեր ասպարեզներում դրանց կիրառման խնդիրներով:

Մահացել է Սանկտ Պետերբուրգում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: