Հանրագիտարան

Ահաբեկչական գործողություններ Նյու Յորքում

2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին դրանք:
Մի քանի ժամում զոհվեց ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացի: Այդ դեպքից հետո ԱՄՆ կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել մղվող պայքարում:
 
Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու «Ալ Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի համար մեկ ահաբեկիչ: 
 
2006թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում բացվել է Զուրաբ Ծերեթելիի «Ողբի արցունքներ» հուշահամալիրը, որը ռուս ժողովրդի հարգանքի տուրքն է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Հուշարձանի բարձրությունը 30 մետր է, իսկ կշիռն ավելի քան 170 տոննա է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: