Հանրագիտարան

Կարլեն Աբրահամյան

Հայ արձակագիր Կարլեն Արամի Աբրահամյանը ծնվել է 1936թ. հուլիսի 12-ին: 1985թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: Ծնվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում։

1962թ.-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա), 1956-1963թթ.-ին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում որպես ավագ ինժեներ:

 

1963-1967թթ.-ին եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-1969թթ.-ին՝ ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։

 

1969-1975թթ.-ին աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի դիրեկտոր, 1975թ.-ից՝ Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի դիրեկտոր։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961թ.-ին «Պիոներ» ամսագրում։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: