Հանրագիտարան

Նելսոն Մանդելայի օր

Հուլիսի 18-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի`   Նելսոն Մանդելայի միջազգային օրն է: Նրա ծննդյան օրը`   հուլիսի 18-ը, միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից և նշվում է յուրաքանչյուր տարի`   2010թ.-ից սկսած: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը տեսաուղերձ է հղել ողջ աշխարհի մարդկությանը:
Գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է. «Նելսոն Մանդելայի միջազգային օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում խիզախության և ազնվության կենդանի խորհրդանիշ համարվող մարդուն: Նելսոն Մանդելան իրավապաշտպան և ազատության մարտիկ է եղել: Նա եղել է քաղբանտարկյալ, խաղաղարար և նախագահ: Նա ազգերի բուժիչն է և ամբողջ աշխարհում առաջնորդների մի ամբողջ սերնդի և մարդկանց հոգևոր հայրը»:
 
Մանդելայի օրը կոչ է արվում 67 րոպե հասարակական ծառայություն մատուցել. «Մեկ րոպե յուրաքանչյուր այն տարվա համար, որը Մանդելան նվիրել է մարդկությանը ծառայելուն: Ուսուցանե´ք երեխային, կերակրե´ք սովածին, հո´գ տարեք ձեր միջավայրի մասին, կամավոր ծառայություն մատուցե´ք հիվանդանոցում կամ հասարակական կենտրոնում: 
 
Մանդելայի շարժման մի մասը եղեք աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Միասին մենք կարող ենք օգնել մարդկանց հասնել այն արժանապատվությանը, որը նրանց շնորհվում է ծննդյան օրից»: Նելսոն Մանդելան համարվում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ամենաակտիվ գործիչներից մեկը:
 
Իր հայացքների համար Մանդելան կյանքի 27 տարին անց է կացրել Քեյփթաունի բանտում, իսկ ազատություն ստանալուց հետո դարձել է ՀԱՀ առաջին աֆրոամերիկացի նախագահը (1994-1999թթ.): 1993 թվականին Նելսոն Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը՝ Նելսոն Մանդելան, մահացել է 2013թ. հուլիսի 27-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: