Հանրագիտարան

Մադոննա

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան ծնվել է 1958թ.-ի օգոստոսի 16-ին Բեյ Սիթիում (ԱՄՆ, Միչիգան): Հայրը`   Սիլվիո Չիկոնեն, իտալական ծագումով ամերիկացի է, աշխատում էր որպես ինժիներ-դիզայներ Chrysler / General Motors ընկերությունում: Մադոննան ընտանիքի 3-րդ երեխան էր:
Մադոննան մեծացել է կաթոլիկ ընտանիքում: Մադոննայի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում (1963թ.): Հայրն ամուսնացել է սպասուհու հետ, ունեցել 2 երեխա: Երիտասարդ տարիքում Մադոննան հաճախում է Սուրբ Ֆրեդերիկի, Սուրբ Էնդրույի և "West Middle" դպրոցներ: Դպրոցն ավարտելուն պես ընդունվում է Միչիգանի համալսարան, ստանում է պարային կրթություն:
 
Մադոննայի դասախոսը համոզում է նրան շարունակել պարուհու կարիերան, սակայն նա լքում է համալսարանը և 1977 թվականին գալիս է Նյու Յորք: Որոշ ժամանակ աշխատում է որպես մատուցողուհի: 1979 թվականին Պատրիկ Էրնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարում էր նրա համերգներին
 
Այդ ժամանակ էլ սիրահարվում է երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծում է իր առաջին ռոք խումբը`   "Breakfast Club"-ը: 1980 թվականին ստեղծում է "Emmy" խումբը Ստեֆան Բրեյմի հետ: Այսպես աստիճանաբար Մադոննան ձեռք է բերում հռչակ որպես երգչուհի: Մինչև օրս էլ նա աշխարհահռչակ երգչուհի է և զարմացնում է իր երիտասարդ ոգով ու էներգիայով լի երգերով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: