Հանրագիտարան

Շախմատի միջազգային օր

Այս տոնն անց է կացվում Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի`   ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանզի 1924թ.-ի հուլիսի 20-ին է հիմնադրվել այդ կազմակերպությունը:
Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ և մրցաշարեր:
 
«Շախմատ» անվանումն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է արքան մեկուսացված է, պարտություն է կրել:
 
Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը`   չատուրանգա խաղը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: